Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Սաքարյա նահանգում 1973-ին հիմնադրված տանկերի թրթուրների արտադրության գործարան։
Էրդողանը նշել է, որ ձեռնարկության սեփականատերը դեռեւս Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն է, որը պարբերաբար վերահսկում է արտադրական ցիկլը:
2018-ին ձեռնարկությունը 25 տարով փոխանցվել է մասնավոր ներդրողներին։ Գործարանը ներկայումս կառավարում է BMC մասնավոր պաշտպանական ընկերությունը, սակայն սեփականատերը պետությունն է։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ավելացնել իր արտաքին քաղաքական ակտիվությունը եւ կպահպանի իր ներկայությունը ինչպես Լիբիայում ու Ադրբեջանում, այնպես էլ Սիրիայում ու Արեւելյան Միջերկրածովյան շրջանում։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, անկասկած, կվերցնի այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում։ Նա հավելել է, որ Անկարան կշարունակի հետախուզական աշխատանքները Միջերկրական ծովի արեւելյան մասում, հատկապես Կիպրոսի ափերի մոտ: