ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունները տարածաշրջանի համար շատ կարեւոր են եւ կայունացնող:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, բայց միաժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավ օրինակ են, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ, ի դեմս Թուրքիայի, կարելի է եւ պետք է գործընկերային հարաբերություններ կառուցել»,- ասել է Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման տաղավարում Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում։
Ըստ Պեսկովի՝ դա նաեւ վկայում է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, չնայած այդ դաշինքում գոյություն ունեցող կարգապահությանը, «որը կառուցված է շատ պարզ ուղղահայացի վրա, որի գագաթին ԱՄՆ-ն է», կարող են պահպանել ինքնիշխանությունն ու պատասխանատու դիրք զբաղեցնել տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով: