Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում։
Բայրամովը նշել է, որ ԼՂ վերակառուցմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները խթանելու նպատակով Ադրբեջանի կառավարությունը կապեր է հաստատում աշխարհի եւ հատկապես Թուրքիայի առաջատար ընկերությունների հետ։
«Առաջին պայմանագրերը կնքվել են հենց թուրքական ընկերությունների հետ։ Վստահ ենք, որ այդ կառույցները մեր երկիր կներմուծեն նորարարության ոգի, ռեսուրսներ եւ փորձ»,- հայտարարել է Բայրամովը՝ ընդգծելով, որ նրանք զբաղվելու են ճանապարհաշինությամբ եւ ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչպես նաեւ կներգրավվեն հանքարդյունաբերության ոլորտում։