Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության այսօր հրապարակած «Մամուլի ազատության թշնամիների» ցուցակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարներ Իլհամ Ալիեւը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ընդգրկվել են վերոնշյալ հակավարկանիշային ցանկում։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի իշխանություններին ենթակա դատական համակարգը լրագրողներին դատապարտել է աբսուրդային եւ շինծու մեղադրանքների հիման վրա, երբեմն բավական լուրջ պատժաչափեր սահմանելով։
Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչների, վերահսկում է երկրի բոլոր առաջատար մեդիա հոլդինգները, դրանց թվում՝ երկրի հեռուստաընկերությունները։
2021-ի «Մամուլի ազատության թշնամիների» ցանկում ընդգրկվել էր նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵՄ ներկայացնող միակ գործիչը, որի անունը զետեղվել է մամուլի թշնամիների ցուցակում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։