Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ավարտվել է Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը:
Նրանք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ (լրտեսություն) հոդվածով:
Բոլոր մեղադրական նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:
Այսպիսով՝ Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, հերթական դատավարությունն են սկսում հայ ռազմագերիների նկատմամբ:
Նախնական լսումները նշանակված են հուլիսի 14-ին: