ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:
Ասատրյանը հավելել է, որ հայկական կողմն ունի մեկ թեթեւ վիրավորում ստացած զինծառայող, ադրբեջանական կողմը՝ երկու վիրավոր զինծառայող։
Նշենք, որ սույն թվականի մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվեց զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանը: