Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչեւ օրս տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն: