ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Նա նշել է, որ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում, արդեն տարածաշրջանում գտնվող ռուս զինծառայողների տեղակայման ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը կարեւոր է համարել Փաշինյանի այցը Ռուսաստան։
Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Նախագահն ու վարչապետը հանդիպումը շարունակելու են աշխատանքային ճաշի շուրջ:
«Սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո. բավական վստահ, համոզիչ հաղթանակ»,- հավելել է խոսնակը։