Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին:
Նա հիշեցրել է, որ Նիդերլանդները Ադրբեջանին հորդորել է վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ եւ այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում:
«Նիդերլանդները, որպես առանձին երկիր, փոքր է չափերով ու ներուժով, ուստի մեր բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք ԵՄ կառույցում, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ երկրներից օգնություն ստանա»,- նշել է Նիկոլաս Սխերմերսը:
Դեսպանը շեշտել է, որ լավատեղյակ է ՀՀ-ի սահմանին տիրող իրավիճակին: Սխերմերսը սոսկալի է համարել 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը:
«Տեղյակ ենք հումանիտար կարիքների հետ կապված հարցերին, կփորձենք կենտրոնացնել մեր ռեսուրսներն օգնություն ցույց տալու նպատակով»,- ընդգծել է Սխերմերսը:
Ըստ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանի՝ Նիդերլանդները մտադիր է ԵՄ-ի միջոցով ֆինանսական միջոցներ ուղղել Հայաստանին: