Թուրքական ռազմական ինքնաթիռները Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին համագործակցելու նպատակով տեղակայվել են Լեհաստանի Մալբորք ավիաբազայում։
Թուրքական F-16 կործանիչները 80 հոգանոց օժանդակ անձնակազմով օդ են բարձրանալու ՆԱՏՕ-ի օդային տարածքի մշտական պարեկության առաքելության շրջանակում։
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի չորս F-15 կործանիչ կուղեւորվի Իսլանդիա՝ այդ երկրի օդային տարածքը պաշտպանելու նպատակով։
ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին եւ Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելություններում իրենց ներդրման համար։
ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական ինքնաթիռները նախորդ տարում Եվրոպայի տարբեր հատվածներում ավելի քան 400 անգամ օդ են բարձրացել դաշնակից պետությունների տարածքներին մոտեցող «անհայտ» ինքնաթիռների մուտքը կանխելու նպատակով։ Այդ «անհայտ» ինքնաթիռների մեծ մասը եղել է Ռուսաստանից։