Թուրքական իշխանություններին ուղղված սուր քննադատություններով հայտնի գերմանաբնակ թուրք լրագրող, BirGün թերթի նախկին թղթակից Էրք Աջարերը հուլիսի 7-ի երեկոյան 3 անձանց կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան բակում: Լրագրողը հոսպիտալացվել է:
Հարձակման մասին ընդդիմադիր լրագրողը գրառում է արել Twitter-ի իր էջում եւ ստացած վնասվածքներով կից լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել։
Աջարերը տեսանյութում հայտնել է, որ իր վրա դանակով եւ բռունցքներով հարձակված անձինք ազգությամբ թուրքեր են եղել։
Լրագրողը անուններ եւ դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հրապարակել, քանի որ Գերմանիայի իրավապահ մարմինները, հետաքննության շահերից ելնելով, պահանջել են նման բնույթի հրապարակումներ եւ գրառումներ չանել:
«Այս ամենն ապացույցն է այն բանի, որ ինչ ասում եւ գրում ենք այս իսլամիստ եւ ֆաշիստ իշխանության դեմ, ճիշտ է»,-եզրափակել է Աջարերը: