Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
Կողմերը քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանագոտիներում եւ դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաեւ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքը:
Հարությունյանն ու Գերասիմովը քննարկել են նաեւ հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ ՀՀ Զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաեւ առաջիկա օրերին նախատեսված ՌԴ ՊՆ պատվիրակության այցն ու Հայաստանում բանակցությունների օրակարգը: