ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ հուլիսի 7-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ՊՆ-ն շեշտել է, որ ՀՀ Զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։