Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հոկտեմբերի 4-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Վարժանքների անցկացման վայրը դեռ հայտնի չէ։
Երեկ տեղի է ունեցել եռակողմ Eternity զորավարժությունների պլանավորման առաջին առցանց նիստը։
Առաջին անգամ Eternity զորավարժություններն անցկացվել են 2014-ին։ Նախորդ տարի զորավարժություններ չեն կազմակերպվել, վերջինը տեղի է ունեցել 2019-ին Բաքվում։
Անկարայի, Բաքվի ու Թբիլիսիի եռակողմ համագործակցության ձեւաչափը 2012-ին նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանը սկսել է զորավարժություններին մասնակցել 2019-ից։