ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցույց տալու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ երկրների միջեւ հակամարտության շուտափույթ լուծման նպատակով:
Զախարովան շեշտել է, որ ներկայում շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների միջեւ՝ հանուն լարվածության թուլացման:
Ըստ դիվանագետի՝ Կրեմլը չի համարում, թե երկու երկրների սահմանին ստեղծված իրադրությունն առնչվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ:
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը ընդգծել է, որ ընդհանուր պատկերն, անշուշտ, սաստկացնում է կողմերի փոխադարձ վստահության պակասը, ընդսմին խնդիրը ավելի շուտ սահմանի իրավական ամրագրման բացակայության հետեւանք է: