ՀՀ Լեզվի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ընդգծել է, որ պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածից եւ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։
Կոմիտեն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ու օրենքի եւ իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։
Հայաստանի Հանրապետության Լեզվի կոմիտեն հայտարարել է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու եւ օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։