Արցախի ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Հադրութի շրջանում։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանից տարհանվել է եւս 3 աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո առայսօր Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։