Հունաստանի Լարիսա քաղաքի ալյումինի Cosmos Aluminium գործարանի ղեկավարությունն իր 180 աշխատակիցներին 500 եվրո պարգեւավճար է խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար։
Գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվում է։ Տարեսկզբից գործարանը խոշոր պատվերներ է ստացել, եւ ղեկավարությունը մտավախություն ունի, որ համավարակի նոր բռնկումների պատճառով պատվերները չեն կարող կատարել։
Այսօրվա դրությամբ Հունաստանի բնակչության շուրջ 38 %-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Իշխանությունները ձգտում են գալիք աշնանն այդ ցուցանիշը հասցնելու 70 %-ի։
Անցած տարվա տնտեսական անկումից հետո Հունաստանում սկսել է աճ արձանագրվել։ Վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներով մայիսին տնտեսական աճը կազմել է 14 %։