ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների փորձագետները համարում են, որ պատվաստված աշակերտներն ու ուսուցիչները կարող են դպրոցում դիմակ չդնել:
Փորձագետները նկատել են, որ այս պահի համար առաջնային է արդեն աշնանը դպրոցներում սովորական դասապրոցեսներին վերադառնալը:
Դպրոցների ղեկավարությունն իրավասու է դիմակ դնելու եւ սոցիալական հեռավորության պահպանման սեփական կանոնները մտցնելու:
Կենտրոնների ներկայացուցիչները հիշեցրել են, որ ԱՄՆ-ում այս պահին 12 տարեկանից փոքր երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստում չի արվում:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսը խլել է ավելի քան 606 հազար մարդու կյանք, վարակվել է 33.8 միլիոն մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն առաջատար է ամբողջ աշխարհում: