Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը:
Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցելություններ կազմակերպելու շուրջ:
Առցանց քննարկումն արվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: