Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեժիպապան հայտարարել է, որ Սեւ ծովի ավազանում եւ հարակից տարածքներում այսօր ավարտվել են հունիսի 28-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող Sea Breeze-2021 զորավարժությունները: Առաջադրված բոլոր խնդիրները լիարժեքորեն լուծվել են։
Զորախաղերին Ուկրաինայից բացի մասնակցել են նաեւ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Նիդերլանդները, դաշինքի անդամ եւ գործընկեր մի շարք այլ պետություններ։
Զորավարժություններում ընդհանուր առմամբ ներգրավված էին շուրջ 4 հազար զինծառայող, 40 ռազմանավ եւ 30 միավոր օդանավ, ուղղաթիռ եւ անօդաչու թռչող սարք։