Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը Ադրբեջանի վերահսկողությանն անցած Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է եւս 3 հայ զինծառայողի աճյուն։
Աճյունները ամենայն հավանականությամբ պատկանում են ռազմական գործողության մասնակիցների, որոնց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առայսօր Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։