Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն բացառում, որ Ռուսաստանի կողմից 2014-ին բռնակցված Ղրիմի՝ Կիեւի իրավասության տակ վերադառնալուց հետո թերակղզու բնակչության մի մասը կարող է արտաքսվել։
Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ խոսքը այն 500 հազար ռուսաստանցիների մասին է, որոնք մշտական բնակության նպատակով Ղրիմ են տեղափոխվել թերակղզու բռնակցումից հետո։ «Ինչպես եւ ցանկացած քաղաքակիրթ երկրում, այստեղ եւս հետեւանքը նույնն է լինելու՝ արտաքսում»,- հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետը։
«Ուկրաինական օրենքներով այդ մարդիկ մեր երկրի տարածքում են գտնվում անօրինականորեն, քանի որ Ղրիմ են մուտք գործել՝ շրջանցելով պաշտոնական անցակետերը»,- հայտարարել է փոխվարչապետ Ռեզնիկովը, որը նաեւ «ժամանակավորապես բռնազավթված» տարածքների վերաինտեգրման գծով նախարարն է: