Թուրքիան Հունաստանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից։ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում դրա մասին խոսել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ արձագանքելով Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ Անկարան խախտում է միջազգային իրավունքի նորմերը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հունաստանը շարունակում է հանդես գալ սադրիչ եւ անզիջում դիրքերից:
«Թուրքիայի եւ Հունաստանի տարակարծությունները երրորդ կողմը չի կարող լուծել։ Հույն գործընկերներիս խորհուրդ եմ տալիս չփորձել Անկարայի եւ Աթենքի միջեւ տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ՆԱՏՕ կամ Թուրքիա-ԱՄՆ հակասությունների»,- ընդգծել է Հուլուսի Աքարը: