Չինաստանն աշխարհի ավելի քան 100 երկրների տրամադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ կես միլիարդ չափաքանակ՝ առայսօր արտադրված պատվաստանյութերի բոլոր չափաքանակների մոտ 1/6-րդը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Չժաո Լիչժանը հայտարարել է, որ Չինաստանը դարձել է զարգացող երկրների՝ պատվաստանյութի թիվ մեկ մատակարարը:
Լիչժանը շեշտել է, որ Չինաստանը շարունակելու է նպաստել կորոնավիրուսի համավարակին կանխարգելմանը: