ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը Կալիֆոռնիայում ներկա է եղել Հայ-ամերիկյան թանգարանի եւ մշակութային կենտրոնի հիմնադրման եւ կառուցման մեկնարկի արարողությանը:
«Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի եւ մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:
Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, նրանք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները եւ համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է. հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության եւ նոր սկզբի դրսեւորում»,- գրել է Շիֆը ֆեյսբուքյան իր էջում եւ հավելել, որ թանգարանը կօգնի այդ պատմությունը պահելու գործին։