Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Բեռլինում մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ուկրաինան կարող է համոզված լինել, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը բացվելուց հետո կմնա ռուսական գազի տարանցման երկիր։
Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունը երաշխավոր կլինեն Ուկրաինայի տրանզիտ կարգավիճակը պահպանելու համար։ «Մենք խոստանում ենք Ուկրաինային եւ կպահենք մեր խոստումը»,- ասել է Մերկելը։