Համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։
Ըստ Երեւանում Շվեդիայի դեսպանության՝ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ Հայաստանում կացության իրավունք ունեցող ցանկացած անձ կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։
Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել վիզաներ տրամադրող երկրներում Շվեդիայի դեսպանություններ։
ՀՀ կացություն ունեցող անձինք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում Շվեդիայի դեսպանատուն՝ կապ հաստատելով Ռուսաստանում գործող VFS Global գրասենյակներից որեւէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը շեշտել է, որ Հայաստանը մուտքի վիզա չի տրամադրում: