Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը կդիմանա արեւմտյան պատժամիջոցներին, եւ շեշտել, որ կարեւորն անվտանգությունն է։
Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երկրում բարդ իրավիճակ է՝ հավելելով, թե ինքը ճիշտ է վարվել` ուշադրությունը կենտրոնացնելով երկրի պաշտպանության եւ անվտանգության վրա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսում Արեւմուտքից ֆինանսավորվող 1,5 հազար հասարակական կազմակերպություններն անցել են «անհատական տեռորի» պետությունը եւ պետականությունը պաշտպանողների, մասնավորապես պատգամավորների դեմ։