Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ նիստի ընթացքում ռազմագերիներին ներկայացվել է իրենց իրավունքների մասին եւ հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հուլիսին 26-ը։ Նշենք, որ ադրբեջանական դատարանը Դավթյանին ու Սուջյանին լրտեսության մեղադրանք է ներկայացրել: