Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ չեխական «Balus Tech» ընկերությունը Ստեփանավանի օդանավակայանը վերակառուցելու ցանկություն է հայտնել։
Փոխնախարար Արմեն Սիմոնյանը եւ չեխական ընկերության ներկայացուցիչները քննարկել են ոլորտում համագործակցության հարցը։
«Balus Tech»-ի տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության ծրագրերը Հայաստանի ավիացիայի ոլորտում։
Քննարկվել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման, ինչպես նաեւ տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցերը։
Փոխնախարարը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։