Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14-ին, սրտամկանի սուր ինֆարկտով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ Մուկուչյանի սիրտը ստենտավորել են։ Այժմ Տիգրան Մուկուչյանի ինքնազգացողությունը լավ է։