Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։
Ներսեսյանը նշանակվել է երեք տարի ժամկետով, նրա նստավայրը լինելու է Լոնդոնը։
Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է աշխատել երեք տարի՝ 2018-ի հոկտեմբերից։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Լիլիթ Մակունցը։
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում եւ Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: