Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր վաղ առավոտյան խուզարկություններ են տեղի ունեցել Մինսկում՝ բելառուսցի մի շարք ընդդիմադիր լրագրողների բնակարաններում: Քննչական գործողություններ են ընթացել նաեւ Գոմելում, Գրոդնոյում եւ Վիտեբսկում։
Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության եւ Լեհաստանում գործող ընդդիմադիր «Բելսատ» արբանյակային հեռուստաալիքի աշխատակիցների բնակարաններում։
Խուզարկվել է«Ազատության» բելառուսական ծառայության աշխատակից Վալենտին Ժդանկոյի բնակարանը, իսկ լրատվամիջոցի մեկ այլ աշխատակից՝ Ինեսա Ստուդինսկայան, բերման է ենթարկվել։
Իրավապահների թիրախում են հայտնվել նաեւ «Բելսատ»-ի յոթ աշխատակիցներ։