ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:
Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջեւ փոխգործակցության օրակարգը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը եւ կարեւորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը:
Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:
Ավելի վաղ Իստրակովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը եւ ներկայացրել հայկական կողմի համար առավել կարեւոր հարցերի շրջանակը։