Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ APEC-ի ղեկավարները, որոնց թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի նախագահները, հեռավար համաժողովում հայտարարել են, որ կրկնապատկեն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ջանքերը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ձայնագրված տեսաուղերձով խոստացել է պատվաստանյութի 500 միլիոն չափաքանակ տրամադրել զարգացող երկրներին։
1989-ին ստեղծված Ասիա-խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցությունը (APEC) տարածաշրջանային միջպետական կազմակերպությունն է, որի նպատակն անդամ պետությունների տնտեսական, գիտական, մշակութային եւ այլ կապերի զարգացումն ու միջազգայնացումն է։
APEC-ի անդամ են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Բրունեյը, Թաիլանդը, Կանադան, Հարավային Կորեան, Ճապոնիան. Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Թայվանը, Ֆիլիպինները եւ այլն։