ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են իրականացրել Մարտունու շրջանի՝ սահմանազատման գոտում գտնվող Մաճկալաշեն գյուղում:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը հայտնել է, որ ներքին տեղահանվածների 14 եւ 3 բազմազավակ ընտանիքներին խոհանոցային պարագաներ են նվիրել, ուսումնասիրել բնակության վայրերը, ընդունել ներքին տեղահանված անձանց դիմումները, զրուցել տեղի բնակչության հետ:
Մաճկալաշեն գյուղի վարչակազմի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը նշել է, որ այս պահին գյուղում ապրող 415 բնակիչները հիմնականում աշխատում են բանջարանոցներում եւ դաշտերում: «Ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այս օգնության կազմակերպման ղեկավարին»,- նշել է Ավանեսյանը: