Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազըմի հետ:
Պսակին նշել է, որ Իրաքի վարչապետի այցը նպատակ ունի ընդգծելու այդ երկրի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական համագործակցության կարեւորությունը:
Բայդենն ու ալ-Կազըմը քննարկելու են քաղաքական, տնտեսական, անվտանգային հարցերով համագործակցության ամրապնդման հարցեր, անդրադառնալու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերը համատեղելու հարցին: