Կոլումբիայի ոստիկանապետ Լեոն Շառլը, վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները, հայտարարել է, որ Հայիթիի նախագահի սպանությունը հնարավոր է` պատվիրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն բաժնի նախկին աշխատակից Ժոզեֆ Բադիոն։
Կոլումբացի պաշտոնյան հայտնել է, որ Ժոզեֆ Բադիոն կապ է հաստատել կոլումբացի պաշտոնաթող երկու զինվորականի հետ՝ նրանց պատվիրելով նախագահի սպանությունը։
Ժոզեֆ Բադիոյի գտնվելու վայրը հայտնի չէ։
Հայիթիի ոստիկանությունը կազմակերպիչների մասով կասկածյալ է համարում նաեւ նախկին սենատոր Ջոն Ժոզեֆին։ Ձերբակալվածների թվում է նաեւ նախագահի նստավայրի անվտանգության ծառայության ղեկավարը։
Հայիթիի վարչապետ Կլոդ Ջոզեֆը հայտարարել է, որ նախագահի սպանությունը մեծ դավադրություն է, որում բազմաթիվ մարդիկ են ներգրավված։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել է հուլիսի 7-ի գիշերը իր առանձնատան վրա զինված հարձակման հետեւանքով։ Ըստ ոստիկանության՝ զինված խմբի անդամներից 26-ը կոլումբացի նախկին զինվորականներ են, 2-ը՝ Հայիթիի ամերիկացիներ։