ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ամփոփվել են ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները: 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները եւ մատնանշել հետագա անելիքները։
Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները, եւ ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈՒ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։