Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան կստորագրեն «Ասոցացված եռյակի» գագաթնաժողովի հռչակագիրը։
Զելենսկին այդ նպատակով ժամանել է Բաթում։ Փաստաթուղթը կստորագրվի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Զելենսկու հանդիպման ժամանակ։ Հռչակագիրը հիմք կդառնա երեք հանրապետությունների՝ ԵՄ-ին անդամակցելուն ուղղված ջանքերի համակարգման համար։
Այնուհետեւ «Ասոցացված եռյակի» պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զելենսկին այցի շրջանակում կմասնակցի նաեւ «Եվրոպական միության ձգող ուժը եւ տարածաշրջանի տրանսֆորմացիան» միջազգային կոնֆերանսին։
Մայիսի 17-ին Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները Կիեւում «Ասոցացված եռյակ» ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել։