Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային՝ քննադատելով թուրքական իշխանությունների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը:
«Աշխարհին հորդորում եմ ինձ չշփոթել Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից [Kuva-yi Milliye — Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած ուժերը]: Ոչ ոք չի կարող իմ զինվորին պահակ դարձնել եւ ոչ էլ իմ երկիրը՝ բաց բանտ փախստականների համար: Ես հարամ բան չեմ կերել: Նախապես ասեմ. ձեզ շատ դժվար բանակցություններ են սպասում»,- թվիթերյան գրառմամբ նշել է Քըլըչըդարօղլուն։