ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր երեկոյան՝ ժամը 18:40-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտել է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը եւ նախազգուշացրել, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին:
«Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Թարմացում.
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 19-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Պարբերաբար կիրառվել են նաեւ ականանետեր:
ՊՆ-ն շեշտել է, որ իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: