ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
Արմեն Սմբատյանը նշել է, որ այսօր՝ 11։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։ Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։
ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 21-ի աշխատանքային օրվա ավարտն է։
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։