Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Կլաարը նշել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով եւ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու։
«Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին շարունակվում են խորապես մտահոգիչ զարգացումները: Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու եւ սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության մեր կոչը, քանի դեռ նոր զոհեր չեն գրանցվել: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու կողմերին»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Տոյվո Կլաարը: