ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների եւ կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` նախորդ տարվա նոյեմբերի 10-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները: