ՀՀ ԱԺ մի շարք խմբակցությունների ղեկավարներ հուլիսի 20-ին հանդիպել են Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ըստ ՀՀ ԱԺ մամուլի ծառայության՝ Նատալի Լուազոն մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա էսկալացիայի, բոլոր հայ ռազմագերիների վերադարձման, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի վերաբերյալ:
«Այսօր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ ֆրանսիացին գիտի՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ֆրանսիացի գիտի՝ որքան է տառապել հայ ազգը նախկինում, եւ սգում է այսօրվա կորուստները: Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում, այն է՝ ներկայացնել եվրոպացի գործընկերներին իրական մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը: