Երկօրյա այցով Կիպրոսի թուրքական հատված այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հնարավոր ճանաչման հարցին:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո ակնկալիքներ կա՞ն, որ Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսը, եւ արդյոք առաջին անգամ Ադրբեջանի պատվիրակության այցը Հյուսիսային Կիպրոս մեծացրե՞լ է այդ սպասելիքները՝ լրագրողի հարցին ի պատասխան Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցում կասկածելու բան չկա:
«Այս ամենը իմ եղբայր Իլհամ Ալիեւի հետ պարբերաբար քննարկում ենք»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հուսով է՝ փոխադարձ այցերը շարունակական բնույթ կստանան եւ կշարունակվեն բարձր մակարդակով։