ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը հայտնել է, որ ԱԺ նախագահ, «ՔՊ» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից։
Միրզոյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ չճշտված տեղեկություններով Միրզոյանն առաջիկայում դեսպան կնշանակվի։ Առայժմ հայտնի չէ՝ որ երկրում։
ՔՊ-ում արդեն հաստատել են․ ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներինը՝ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը:
Համաձայնություն է ձեռք բերվել խմբակցության ղեկավար առաջարկել Հայկ Կոնջորյանի, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունները։