Մոսկվան տեղեկություն է ստացել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի համագործակցության որոշակի փաստերի մասին:
Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Վալդայ» ակումբում արած իր վերոնշյալ հայտարարությունը համակցել է ուղղաթիռներով զենքի վերաբեռնման մասին փաստով:
Կաբուլովը պնդել է, որ ռուսներն այդ տեղեկությունը ստացել են տեղական մակարդակի աֆղան ղեկավարներից:
«Նրանք չէին հասկանում՝ ինչու են ամերիկյան ուղղաթիռները ռազմամթերք մատակարարում «Իսլամական պետության» ջոկատների գրաված շրջաններին»,- եզրափակել է Կաբուլովը: